ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար է. ուր է հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի հետ: Փաստաբանն ահազանգում է, որ Ստեփան Գալստյանի վիճակը շարունակում է մնալ անբավարար:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը պարբերաբար ահազանգում է, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում» վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանքի տակ են ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը,զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս