ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը կարժանանա «Հաց բերողի» ճակատագրին. փաստաբանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի հետ: Փաստաբանն ահազանգում է, որ Ստեփան Գալստյանի վիճակը վատ է եւ եթե կոնկրետ քայլեր չիրականացվեն հետեւանքները ճակատագրական կլինեն:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը պարբերաբար ահազանգում է, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում» վատացել է. եւ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկակական կենտրոն: Ավելին, նա այնքան վատ վիճակում է եղել, որ անգամ ի վիճակի չի եղել գնալ Հակակոռուպցիոն դատարան եւ մասնակցել նիստի:

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանքի տակ են ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը,զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)

Հավելենք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:




Լրահոս