Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր Կիևյան փողոց 16 շենք, 9/2 տարածք հասցեում գտնվող 68 քմ մակերեսով և 169.9 քմ մակերեսով ընդհանուր մաս հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 3278 քմ մակերեսով հողամասից 68/6703 բաժնեմաս հանդիսացող 33.2 քմ մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հասցեում գտնվող գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շենք, որից իրականացվել են մասնակի օտարումներ և ներկայումս նշված շենքում ՀՀ սեփականություն է հանդիսանում շենքից մեկ և կես հարկ։ Օտարման առաջարկվող սենյակները փաստացի չեն շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73,93 մլն դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 156 192 դրամը։