Վիոլա Ջուրն անգործության է մատնված՝ խաբելով բնակիչներին.Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներն ահազանգում են, որ Վիոլա ջուր ընկերությունը խաբեությամբ է զբաղված ու քաղաքացիներին դրել է վատ դրության մեջ: Մասնավորապես, մարտի 29-ին իրենց պաշտոնական էջում հայտնել են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մարտի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՜

Դավթաշեն 1-4-րդ թաղամասերի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումով, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի

Կոտայքի մարզի՜

Զովունի գյուղի 21-26 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արդեն իրենց նախանշած ժամից անցել է երկու ժամ ու բնակիչներն ահազանգում են Վիոլա ջուր՝ հասկանալու համար, թդ ինչու են խաբում բնակիչներին կամ ինչու հավելյալ տեղեկություն չեն հրապարակում՝ առհասարակ ջուր լինելու է, թե ոչ, սակայն ընկերությունում բոլոր «խորը քուն են մտել» ու զանգերը մնում են անպատասխան




Լրահոս