15 հաջողակ երեկ «Ամերիա բանկի խաղարկության շրջանակներում ստացավ ապրիլի 15-ին Երևանում կայանալիք Doing Digital Forum-ի տոմս: Ամերիաբանկը հանդիսանում է այս միջոցառման համակազմակերպիչը և դրանով նախատեսվում է միավորել ոլորտի առաջատարներին, որպեսզի ուսումնասիրեն թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը: 15 հաջողակները պատահականության սկզբունքով ոոշվեցին ուղիղ եթերում՝ Գարիկ Պապոյանի միջոցով:
Երեկ այլ անակնկալներ ևս եղան: Մասնավորապես, հաղորդավարներ Անի Խաչիկյանն ու Սոս Ջանիբեկյանը նախ ներկայացրեցին My Ameria նախորդ խաղարկությունների հաղթողներին, ապա նաև հայտարարեցին նոր խաղարկությունների և նրանց հաղթողների մասին: Նախորդ խաղարկությունների առաջին հաղթողին բաժին է հասել Wolkswagen ID 4 ավտոմեքենան, որի հաղթողը որոշվել էր Google Pay-ով վճարումներ կատարելու արդյունքում և նա անգամ չի էլ հետևել այդ խաղարկությանը: Մյուս երջանիկը հնարավորություն էր ստացել մեկնել Քաթար և ներկա գտնվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկին:
Ուղիղ եթերի ընթացքում որոշվեցին նաև Apple Watch 8-ի և Iphone 14 Pro Max-ի հաղթողները: Digitac էքսպոյի ASpace տաղավարում օգտատերերը պետք է լուսանկարվեին և իրենց սթորի բաժնում տեղադրեին այդ լուսանկարը՝ նշելով Ամերիաբանկի էջերն ու Aspace հեշթեգը: Այս բոլոր պայմանները կատարողներից երեկ պատահականության սկզբունքով ընտրվեց Apple watch 8-ի հաղթողը: Իսկ ահա Iphone 14 Pro Max-ը հաղթելու համար այցելուները պետք է այդ նույն տաղավարում թողնեին իրենց էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները և մարտի 3-ից 25-ը ներառյալ կատարեին առնվազն մեկ գործարք MyAmeria հավելվալի միջոցով:
Ամերիաբանկի նման նախաձեռնությունները կրում են մշտական բնույթ և փորձ է արվում այսպիսի մրցույթների միջոցով նաև խրախուսել Ամերիաբանկի հաճախորդներին:
Ամերիաբանկի կողմից նման նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում