
Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ջակարտա) ։
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հրամանագիրը հրապարակվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում։
Բեջանյանը Ինդոնեզիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2022 թվականի հուլիսին։