Վանաձորում բարդու ծառը տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան 1/35 հացեի մոտակայքում բարդու ծառը տապալվել է՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել տապալված ծառի մասնատման ու հեռացման աշխատանքներ։




Լրահոս