Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը. Սենատի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի Սենատի նախագահ Ալինա Գորգիուն կարծում է՝ Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում՝ լուսանկար հրապարակելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ռումինիայի Սենատում: Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը: Մենք քննարկել ենք դրան ուղղված քայլերը: Ուրախ եմ, որ գենդերային քվոտան գործում է Հայաստանում»,-ընդգծել է Գորգիուն՝ գոհունակություն հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանում պատգամավորների 36 տոկոսը կանայք են:




Լրահոս