
Ապրիլի 4-ին՝ ժամը 16։15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղում այրվում է չշահագործվող խանութի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված։