
Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում եւ ամփոփում են կանանց միամսյակը եւ մայրության ու գեղեցկության օրը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը նաեւ Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Օրվա առթիվ Կամերային թատրոնը օիգինալ եւ գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել դերասանների եւ նրանց մայրիկների մասնակցությամբ:
«Այսօր ազգային տոնացույցի ամենաքնքուշ ու բարի տոնն է: Մենք շնորհավորում ենք մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ ու ցանկանում ենք, որ հայ մայրերը մշտապես վայելեն հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն և անմար ժպիտներ:Լավագույն ցանկություններով` Կամերային թատրոն»,-նշել են նրանք։