Շղթայական ավտովթար Կիևյան փողոցում. վիրավորներից մեկը հղի կին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Կիեւյան փողոցում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության դիմաց բախվել են 4 ավտոմեքենաներ՝ Mercedes, 2 Nissan Tida ու VAZ 2121։

Ավտովթարի հետեւանքով 2 անձ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ վիրավորներից մեկը հղի կին է։ Նրան հոսպիտալացրել են «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան» ծննդատուն)։

Շղթայական ավտովթարի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Տեղում աշխատում են իրավապահները։




Լրահոս