ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի գործով առերեսումներն այսօր շարունակվելու են ԱԺ-ում: Գեղամ Նազարյանը կառերեսվի Վլադիմիր Վարդանյանի, Վիգեն Խաչատրյանի ու Եղիշե Կիրակոսյանի հետ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը կգա խորհրդարան՝ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:
Դատախազը ներկայացրել է 18 էջից բաղկացած միջնորդություն: Այնտեղ մանրամասը ներկայացված է, թե օրենքի ինչ խախտումներ է թույլ տվել Մհեր Սահակյանը և, թե ինչ ցուցմունք են տվել նիստին ներկաները: Միջնորդության մեջ նշվում է, թե նիստի ժամանակ Արծվիկ Մինասյանի՝ քննարկման թեմայից շեղվելու հանգամանքը, հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին: Ապա նշվում է, որ նա շրջանցել է նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին և աջ ձեռքով հարվածել նրա ձախ քունքային շրջանին: Այսպիսով, Մհեր Սահակյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրիստինա Մուշեղյան