ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց պայմանագրի գույք վարձով տալու համար՝ տուգանք. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս նախագիծը հանրային քննարկման է դրվել ապրիլի 6-ին և այս ընթացքում արդեն ստացել է 29 դեմ և 1 կողմ ձայներ:

Այս նախագծում կատարվելիք փոփոխության դեպքում տանտերը կարող է տուգանվել, եթե առանց պայմանագրի է տալիս անշարժ գույքը վարձակալության:

Մասնավորապես, ՊԵԿ-ը որպես հիմնավորում նշում է այն հանգամանքը, որ օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում, մասնավորապես քաղաքացիների` գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը։ Սակայն ՊԵԿ-ը նկատում է, գործնականում շատ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները՝ հարկային պարտավորություննների կատարումից խուսափելու նպատակով գույքը վարձակալությամբ հանձնելիս խուսափում են վարձակալության պայմանագիր կնքելուց և պետական գրանցում կատարելուց:

Եվ ՊԵԿ-ն առաջարկում է համապատասխան գրանցում չլինելու դեպքում սահմանել պատասխանատվության միջոց՝ տուգանք։ Մասնավորապես, այդ դեպքում գանձվում է տուգանք՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։

Հավելենք, որ այս նախագիծը հանրային քննարկման կմնա մինչև ապրիլի 21-ը, այնուհետև պետք է ուղարկվի կառավարություն, այնտեղ հավանության արժանանա և միայն ԱԺ կողմից ընդունվելու դեպքում մտնի ուժի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս