
Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն օրերս ամուսնացել է: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Քաղավիացիայի նախկին ղեկավարի ինստագրամյան էջից:
Նշենք, որ Տաթեւիկ Ռեւազյանն ու ամուսինը ունեն երկու զավակ, սակայն զույգը որոշել է ստանալ նաեւ Աստծո օրհնությունը եւ պսակադրվել հայկական եկեղեցիներից մեկում:
Հիշեցնենք, որ նա Քաղավիացայի կոմիտեն ղեկավարել է չորս տարի։ Այս պաշտոնին նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո` 2018 թվականի հուլիսին՝ Դանիայից տեղափոխվելով Հայաստան։