ԿՐՃԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի վարչապետ Եսիխիմո Նոդան կհրաժարվի իր աշխատավարձի 30 տոկոսից, որպեսզի հասարակությունն ընկալի կառավարության հարկերի բարձրացման ծրագիրը: Պետական պաշտոնյաների աշխատավարձերի կրճատման մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ: Այդ ընթացքում կհրապարակվեն կառավարության նախագծերը մարտին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքը վերացնելու եւ  վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման համար: Ներկայումս Ճապոնիայի վարչապետը ստանում է ամսական 2,22 միլիոն իեն աշխատավարձ` 29 հազար դոլար, իսկ մյուս նախարարների աշխատավարձը կազմում է 1,62 միլիոն իեն` 21 հազար դոլար:




Լրահոս