
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին :
«Տարվա ընթացքում մենք բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում, բայց մեր ամենամեծ զորավարժությունները «Զոլ-Ֆաքիր»-ն է՝ ամբողջ բանակով, որի ընթացքում մենք գնահատում ենք զինված ուժերի հնարավորությունները»,- ասաց նա։