ՈՒՂԻՂ. Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Ապա ԱԺ-ն կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» ահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Խորհրդարանը կքննարկի նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:




Լրահոս