ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերել են Շերենց գյուղի բնակիչները. մանրամասներ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են ՀՀ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցի զինծառայողին, որը «լայվ» էր մտել Սյունիքից եւ հայտարարություներ արել հայերին կոտորելու մասին: Այսպիսով, մեզ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է հայտնաբերվել ադրբեջանցի զինծառայողը:

Մասնավորապես, նրան հայտնաբերել են Կապանի թռչնաֆաբրիկայի տարածքից: Մոտ մեկ ժամ առաջ Շերենց գյուղի տարեց ամուսինները նկատել են տարօրինակ արտաքինով տղամարդու եւ բնակիչներով հավաքվել, շրջափակել են նրան եւ շտապ ահազանգել իրավապահներին և արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Արդյունքում, դեպքի վայր հասած իրավապահները արձանագրել են, որ բնակիչների կողմից բռնված տղամարդը ադրբեջանցի երկրոդ զինխառայողն է :

Քնար Մանուկյան




Լրահոս