Ադրբեջանում հայտնել են զինծառայողի ինքնասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev), փոխանցում է Razm.info-ն:

Սոցցանցերում շրջանառվող երկու հիմնական վարկածների համաձայն՝ զինծառայողը ինքնասպան է եղել կամ սպանվել է «հակառակորդի կրակոցից»։

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ զինծառայողը ինքնասպան է եղել:

2017թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 4 սպանված զինծառայողի մասին։




Լրահոս