ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հ1-ը ճնշո՞ւմ է գործադրել դերասանի վրա. նոր ֆիլմ նկարելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.amգրել էր, որ ArmLur.am– տեղեկությունների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը ներկայումս նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ: Այդ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին և նրան դարձնել Պաշտպանության նախարար: Գրել էինք նաև, որ մեր տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը «պատվիրել է» ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ այն հավանաբար կկոչվի ՝ «Տիկին պաշտպանության նախարարը»:

ArmLur.am -ը մեկնաբանության համար դիմել էր Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն, որտեղից մեզ հայտնել էին, որ Հանրային հեռուստաընկերությունը նման բովանդակությամբ ֆիլմ արտադրել եւ ցուցադրել չի պլանավորում: Սակայն ի հակադրություն  Հանրային հեռուստաընկերության՝ ArmLur.am-ի հետ զրույցում դերասան Գուրգեն Սարգսյանը հաստատել էր, ֆիլմ նկարահանելու մասին տեղեկությունը: Ավելին, դերասանը նշել էր, թե ընթանում են ֆիլմի համար նկարահանումները, բայց ֆիլմի մասին փակագծեր բացել չցանկացավ:

Եվ երբ երկու կողմերի տեսակետը լսելուց հետո մեր կողմից հանրայնացվեց այս տեղեկությունը, ոչ միայն Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից կրկին զանգ և հերքման մասին պահանջ ստացանք, այլ նաև դերասան Գուրգեն Սարգսյանը հերքում պահանջեց և այդ տեքստը նաև հրապարակեց սոցիալական ցանցի իր էջում: Դերասանը նաև պահանջում էր հրապարակել խոսակցության ձայնագրությունը և մենք մեծ պատրաստակամությամբ դա անում ենք:

Այս ձայնագրության մեջ հստակ հնչում է մեր հարցը և նրա կողմից այն պատասխանը, որ նա խաղում է այս ֆիլմում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու է դերասանը որոշել հերքել տեղեկությունները հոդվածի հրապարակումից հետո, արդյոք հենց Հանրային հեռուստաընկերությունը չէ պատվիրատուն: Եթե ոչ, ապա ինչպես են դերասանի հետ խոսել հենց հեռուստաընկերության անունից, թե դերասանի վրա են ճնշումներ գործադրվել, որ նա հերքի Հ1-ի և Աննա Հակոբյանի առնչությունն այս ֆիլմի հետ: Իհարկե, մենք ունենք մեր ողջամիտ ենթադրությունը, բայց առայժմ արձանագրում ենք, որ դերասանն ասել է այն, ինչ կա և մենք հանրայնացրել ենք իր խոսքը և այսքանից հետո առնվազն ազնիվ չէ, որ մենք հանրայնացրել ենք իր խոսքը, իսկ նա փորձում է թիրախավորել լրատվամիջոցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս