Հայաստանն ու ԱՄՆ-ն բարձր են գնահատել հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Կողմերը բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը:

Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:

Կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում:




Լրահոս