Հրշեջները մարել են Սևանի հանգստի գոտիներից մեկում բռնկված խոշոր հրդեհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստի գոտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հանգստյան գոտու շրջակայքում այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են մոտ 5 հա խոտածածկույթ և եղեգնուտ, մասամբ ջերմահարվել՝ թվով 10 քոթեջ։




Լրահոս