Պարեկային ծառայությունը նոր պետի ունի․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Հաղթող է ճանաչվել Արթուր Խուդինյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Մրցույթին մասնակցել են ինչպես մրցութային հանձնաժողովը, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը։

Մրցույթին մասնակցել են 4 անձ՝ Արթուր Խուդինյան, Էդգար Սուսլիյան, Արծրուն Շախկյան և Անդրանիկ Սողոմոնյան։ Թեստավորման փուլը հաղթահարել են 3-ը, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարել է Արթուր Խուդինյանը։

Մրցութային հանձնաժողովը ՀՀ ներքին գործերի նախարարին է ներկայացրել Արթուր Խուդինյանին պաշտոնին նշանակելու առաջարկությունը, միաժամանակ թեկնածուի վերաբերյալ կոնսենսուսային կարծիք է ունեցել նաև խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը։

Խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ընդգրկված են եղել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդի կարգավիճակով ընդգրկված են եղել միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերը դեռ մարտի 22֊ին էր գրել, որ իրավապահ համակարգում գտել են Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին եւ նրա հարցը կբարձրացնեն:




Լրահոս