Վաղը Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մի քանի հարցեր են, այդ թվում՝ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Նշենք, որ այս հարցերը առկա էին դեռ ապրիլի 18-ին գումարված նստաշրջանի օրակարգում, սակայն չէին քննարկվել, քանի որ երեք օր շարունակ խորհրդարանը քննարկում էր կառավարության գործունեության կատարողականի նախագիծը:
Ն.Հ.