Ինչո՞ւ է Սերխիո Ռամոսը դիմել Իլոն Մասկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը դիմել է Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին՝ առաջարկելով նրան արմատախիլ անել ամբողջ ատելությունը, որը լցված է սոցիալական ցանցերում։

Իսպանացին կցել է մեկնաբանությունների սքրինշոթներ, որտեղ օգտատերերը մահ են մաղթում իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև վիրավորում են ֆուտբոլիստին։

«Հարկադիր վճարումները և փող աշխատելը մեկ ռազմավարություն են: Բայց կա ևս մեկը, որտեղ դուք կարող եք արմատախիլ անել ատելությունը, խրախուսել հարգալից հաղորդակցությունը և պարզապես Twitter-ն ավելի լավը դարձնել…»,- գրել է Ռամոսը:

Նշվում է, որ այժմ հայտնի մարդիկ ստիպված կլինեն ամսական 8 դոլար վճարել իրենց Twitter-ի պրոֆիլը վերաինդենտիֆիկացնելու համար։ Միայն այս դեպքում նրանց ակաունտները կհաստատվեն։




Լրահոս