Ռամոսը ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը շուտով կամուսնանա:

«Instagram»-ի իր էջում իսպանացի պաշտպանը հրապարակել է լուսանկար իր սիրելիի՝ հեռուստահաղորդավարուհի Պիլար Ռուբիոյի հետ և մակագրել.

«Նա ինձ ասել է՝ այո»: Ռամոսը գրառմանը ավելացրել է էմոձիներ ամուսնական մատանու և սրտիկների տեսքով:

Զույգը հանդիպում է 2012 թվականից:




Լրահոս