Երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Ընդ որում, տեղեկություններ կան նաև անգամ այն մասին, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան և նրան այդ պաշտոնում կփոխարինի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովը։
Բանն այն է, որ անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի 4 համայնքներ մնացել են լիակատար շրջափակման մեջ և շատերն այս փոփոխությունը կապում են նա և այդ հանգամանքի հետ: Ինչպես նշեցինք, ըստ մամուլի հրապարակումների, նոր հրամանատարը Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա Ալեքսանդր Լենցովն է։ Գեներալ-գնդապետը մինչ այդ էլ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր:
Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերից Արցախում տեղակայված ռուսական զորախմբի արդեն երեք հրամանատար է փոխվել․ Վոլկովից առաջ խաղաղապահ առաքելությունը ղեկավարել է Գենադի Անաշկինը, մինչ այդ էլ՝ Ռուստամ Մուրադովը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.