Ռուս խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի։ Զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։

2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

– 1990թ. ավարտել է Կազանի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը

– 1995-2014թթ. աշխատել է Կազանի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում որպես դասախոս

– 2014-2017 թթ․Օրենբուրգի կազակական բրիգադի Սուվորովի, Կուտուզովի եւ Ալեքսանդր Նեւսկու 7-րդ առանձին գվարդիական տանկային կարմիր դրոշի շքանշանների հրամանատարը

– 2017թ. մարտից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանի հրամանատար:

– Գեներալ-մայոր

– «Քաջարի աշխատանքի համար» մեդալ (2009 թ.)

– Թաթարստանի նախագահի շնորհակալագիր (2013 թ.)

– «Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան (2019թ․):




Լրահոս