Լուրջ խնդիրները լուծելու համար դու նախ պետք է լինես գործոն: Մենք բողոքում ենք, որ մեր դաշնակից Ռուսաստանը ոչ միայն անտեսում է, այլև շատ դեպքերում ուղղակիորեն պաշտպանում է Ադրբեջանին, դժգոհում ենք, որ Արեւմուտքը դիտորդներ է ուղարկել, բայց դիտորդների աշխատանքը չենք տեսնում, ռազմական աջակցության մասին, առհասարակ, խոսք լինել չի կարող, բայց մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր ռազմական կարողություններն ուժեղացնելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով Արցախի շրջափակման մասին:
«Մենք պետք է ձերբազատվենք այն մտքից, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն պետք է մեր խնդիրները լուծի, այդպես չէ: 90-ականների Արցախյան պատերազմից հետո, երբ Հայաստանը հաղթանակներ տոնեց, բնականաբար, դարձավ գործոն տարածաշրջանում: Մենք հպարտանում էինք, որ տարածաշրջանում եղանակ ստեղծող երկիր ենք, դա իր խոսքն ասում էր նաև դիվանագիտական ճակատում, շատ հարցեր էինք կարողանում լուծել: Բայց 44-օրյա պատերազմից հետո վիճակը փոխվել է, եւ մենք, մեղմ ասած, նահանջել ենք: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է դառնանք գործոն ու մեր պաշտպանունակությունը մեծացնենք: Պետք է հոգեբանորեն ձերբազատվենք այն մտքից, որ մենք դատապարտված ենք եւ որեւէ խնդիր չենք կարող լուծել, բացարձակապես այդպես չէ:Պետք է հասկանանք, որ ազգովի խնդիր ունենք կատարելու, չպետք է խնդիրը բերենք, հասցնենք Սարդարապատի »,-ասում է փորձագետը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան