ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տգեղ է եկեղեցականների մասին աշխարհական տերմիններ գործածելը. Աշոտ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում իշխանությունների և եկեղեցու հարաբերությունները հատկապես պատերազմից հետո բավականին լարվել են: Նիկոլ Փաշինյանը և իշխող ՔՊ խմբակցության պատգամավորները պարբերաբար ԱԺ ամբիոնից եկեղեցին թիրախավորող հայտարարություններ են անում: Բանը հասել է անգամ նրան, որ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ»։

ArmLur.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատում է, եկեղեցի-պետություն հարաբերությունները լարված են եղել 4-րդ դարում, երբ եկեղեցին բռնաճնշումների է ենթակվել, իսկ նորանկախ պատմության մեջ եկեղեցի-պետություն հարաբերություններն այսքան լարված չեն եղել, որքան այսօր են:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս