Ինչ է քննարկել ՌԴ փոխարտգործնախարարը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ: Խոսքը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի մասին է:

Ռուսական պաշտոնական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները։ ՌԴ ԱԳՆ-ից մասնավորապես հայտնում են. «Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»:

Հավելենք, որ  Միխայիլ Գալուզինն ապրիլի 25-ին Երևանում էր: Նա այդ ժամանակ հանդիպումներ էի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ: Գալուզինը առանձնազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ն.Հ.




Լրահոս