ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Լևոն Շիրինյանի, Գարեգին Քամալյանի և Նարեկ Քամալյանի հետ, ըստ նախապես կատարված դերերի բաշխման, շահադիտական նպատակով, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արամ Ղազարյանի, Ժիրայր Պողոսյանի, Զավեն Սարգսյանի, Վաչե Սարգսյանի, Ռազմիկ Մարտիրոսյանի, Արթուր Դեմիրչյանի, Կարեն Կզլյանի, Դավիթ Մանուկյանի, Էմմա Ղուկասյանի և Նարեկ Ջուլյանի անօրինական միգրացիան, բացի այդ՝ նախնական համաձայնության գալով Լևոն Շիրինյանի և Խաչիկ Թորոսյանի հետ շահադիտական նպատակով, ըստ նախապես կատարված դերերի բաշխման, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արթուր Բատոյանի, Ռոմիկ Սարգսյանի, Էդգար Խաչատրյանի, Բաղդասար Գորոյանի, Էդվին Ասլանյանի և Տիգրանի Գրիգորյանի անօրինական միգրացիան:
Քնար Մանուկյան