ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տռճիկ տվողներ կամ տրնգի պարողներ հիմա չկան, մղձավանջի մեջ ապրող հասարակություն ենք. ԱԺ նախկին փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանցիները հերթական սադրանքն են իրականացրել Արցախում՝ փակելով Գորիսից վերադարձող արցախցիների ճանապարհը, կանգնեցրել են նրանց, անձնագրերը ստուգել, ավելին՝ ծաղրել են նրանց, տեսանկարահանել, ինչից հետո նոր թույլ են տվել, որ վերադառնան իրենց բնակավայրերը:

ArmLur.am-ի հետ զրույցում խորհրդարանի նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը նշում է՝նման օրինակները մեզ հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը հատուկ հետաքրքրվածություն չունեն Հայաստանի շահերի համար ինչ-որ բարենպաստ քայլեր անելու համար, իսկ Ադրբեջանի առաջին խնդիրը որքան հնարավոր է Հայաստանից շատ տարածքներ կորզելն է և հանրությանը ճնշելն է.

«Մեր իշխանություններն այնպիսի իրավիճակի են հասցրել, որ իրենց տուն վերադառնալու համար արցախցիները պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան: Այս ամենը 2020թ-ի պատերազմում մեր պարտության հետեւանքն է, իսկ պատերազմն էլ 2018թ-ի կեղծ հեղափոխության հետեւանքն էր, այսպիս շրջապտույտի մեջ ենք հայտնվել»,-ասում է զրուցակիցը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս