Ովքեր են Թուրքիա մեկնող պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-4-ը կմեկնի Անկարա։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թուրքիայում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։

Պատվիրակությունը կմասնակցի նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Թուրքիա մեկնող պատվիրակության կազմում լինելու են՝

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը,

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը,

Ազգային ժողովի նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը,

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը
Պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԺ այլ աշխատակիցներ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս