Ուկրաինայի հակահարձակումը հապաղում է վատ եղանակի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս Ուկրաինայի զինված ուժերին՝ անցնել հակահարձակման. այս մասին այսօր, «Sky News»-ին տված հարցազրույցում, հայտարարել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։

Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակման մասին տեղեկությունը հայտնվել է ապրիլի 25-ին։ «The New York Times»-ը, վկայակոչելով Պենտագոնի և ամերիկյան հետախուզության՝ համացանց արտահոսած գաղտնի փաստաթղթերը, տեղեկացրեց, որ ուկրաինական զորքերը պլանավորում են հաջորդ ամիս գործողություն սկսել հարավային ուղղությամբ: Հրատարակության տվյալներով՝ դրա համար մինչև ապրիլի վերջ Ուկրաինան պետք է պատրաստի 12 մարտական ​​բրիգադ՝ յուրաքանչյուրը 4 հազար զինծառայողից բաղկացած։




Լրահոս