Գաղտնալսում են անգամ հոգևորականներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարօրինակ լուրեր են մեզ հասնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մեր աղբյուրները պատմում են, որ հոգեւոր դասը խիստ մտահոգված է կաթողիկոսի՝ վերջին շրջանում ակնառու դարձած վախերի համար: Իհարկե, կաթողիկոսը երբեւէ առանձնակի քաջությամբ չի փայլել, եւ դրա վառ ապացույցը նրա ողջ գործունեությունն է, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում վախերի սրացումը գերազանցել է բոլոր սպասումները:

Մեր աղբյուրներն ասում են, որ Գարեգին Բ-ն ամենուր փնտրում է դավաճաններ եւ մատնիչներ, սակայն ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, Արցախի հայաթափման, այլ բացառապես իր անձի անվտանգության եւ կաթողիկոսական աթոռը չկորցնելու համատեքստում: Իրազեկ աղբյուրները նշում են, որ Գարեգին Բ-ի վախերն այնքան են մեծացել, որ Մայր Աթոռի առանձին բաժիններում, աշխատանքային սենյակներում, նույնիսկ Մայր Աթոռի տարածքում գործող ռեստորանում, որտեղ հաճախ են ճաշում հոգեւոր դասի ներկայացուցիչները, սկսել են համատարած գաղտնալսում իրականացնել:

Հոգեւորականները կարծում են, որ այս պաթոլոգիկ վախերի պատճառն իշխանությունների հետ չկարգավորված հարաբերություններն են: Դա է պատճառը, որ կաթողիկոսը փորձում է կոմպրոմատներ ունենալ հանրության շրջանում քիչ թե շատ ճանաչված հոգեւորականների վրա՝ անհրաժեշտ պահին նրանց ուզած ձեւով «կարգի հրավիրելու» համար: Ամենից հետաքրքիրն այն է, որ հնարավոր է նաեւ հրապարակվեն տարբեր հոգեւորականների առանձին զրույցներ, տեսագրություններ ու վարկաբեկիչ նյութեր, որպեսզի նրանք հիմնովին վարկաբեկվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս