Այգեպատ գյուղում տնակ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին, ժամը 14։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեպատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 100 քմ):




Լրահոս