Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին թուրքական 24TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, այս մասին գրել է РИА Новости-ն։
«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում։ Հիմա փակել ենք։ VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան։ Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել։ Եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը՝ ՍԾՏՀ ԽՎ նիստին։ Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել կազմակերպության անդամի համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Ապրիլի վերջին Անկարան չեղյալ էր հայտարարել հայկական FlyOne Armenia ավիաընկերության՝ Եվրոպա թռչելիս Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը։