Հայկական լոբբին արդյունավետ է գործում ռուսական լրատվամիջոցներում. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ԶԼՄ-ներում առանցքային դեր ունեցող հայերի մի խումբ հակաթուրքական տրամադրություններ է տարածում: Այս մասին թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:

«Հայկական լոբբին արդյունավետ է գործում ռուսական և Թուրքիայի ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Մամուլի միջոցով հայերը ձգտում են Ռուսաստանին Թուրքիայի դեմ լարել»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Նա նաև քննադատել է գերմանական մամուլին, որոնք լուսաբանում են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Քաղաքական գործիչը համարում է, որ «Գերմանիայում չկան անկախ ԶԼՄ-ներ, ինչի մասին վկայում են մամուլում հրապարակվող հակաթուրքական վերնագրերը»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմնորոշվի՝ արդյոք Կրեմլին անհրաժեշտ է Թուրքիայի նման գործընկեր ունենալ: Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս անարդյունք փորձել է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները, որոնք խզվեցին Սու-24-ի խոցումից հետո:




Լրահոս