ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի տոնը՝ նախկինում և հիմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով:

Այսօր ևս բացառություն չէր. Հաղթանակի զբոսայգում պաշտոնական միջոցառում էր, որին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, սակայն հաղթական ոգին բացակայում էր: Նախորդ տարիներին ընդունված պրակտիկա է եղել զբոսայգում մեծ միջոցառում կազմակերպելը, վետերանների հետ ճաշելը, ուրախ զրույցները: Այսպիսի ոգի տիրում էր անգամ հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին: Սակայն հիմա տեսնում ենք, որ այլ իրավիճակ է: Շուշին հանձնած իշխանությունները նման միջոցառումներին մասնակցում են միայն ներկա գտնվելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս