Ջրափրկարարները դուրս են բերել Սևանա լճում արգելափակված ավտոմեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։




Լրահոս