
Վերին Շորժայում այս պահին հանգիստ իրավիճակ է: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
«Մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, մնացած հատվածներում չգիտեմ՝ ինչ իրավիճակ է»,-ասաց Երանոսյանը
Հիշեցնենք, որ այսօր ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Քրիստինա Մուշեղյան