
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ունենք 4 վիրավոր:
Սահմանային լարված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է Կուտական վարչական շրջանի ղեկավար Մակիչ Թովմասյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին համայնքում ամեն ինչ նորմալ է, հանդարտ է:
«Գյուղում ամեն ինչ կարգին է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով, խուճապային տարմադրություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կուտական վարչական շրջանի ղեկավար Մակիչ Թովմասյանը:
Լիդա Եղիազարյան