Այս պահին կրակոցները դադարել են. ինչ իրավիճակ է Կուտականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրակոցները եղել է, տեւել է  մոտ մեկ ժամ, իսկ այս պահին հանդարտ է, կրակոցներ չկան: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը:

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում էր. «Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն:

Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս