
«Բարսելոնան» Իսպանիայի հարկային մարմնի կողմից տուգանվել է 15,7 միլիոն եվրոյով, հայտնում է Marca-ն:
Տուգանքը կապված է այն բանի հետ, որ կատալոնացիները չեն հրապարակել խաղացողներին վարձակալությամբ տրամադրած Audi ավտոմեքենաների համար ստացած վարձավճարի չափը և չարտերային թռիչքների ծախսերը:
Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բարսելոնան» խախտումներ է թույլ տվել թիմի նախկին խաղացողներ Արդա Թուրանին (1,312,500 միլիոն եվրո) և Ալեքսանդր Սոնգին (3,5 միլիոն եվրո) փոխհատուցումներ վճարելիս: