Կալիֆորնիայում տեղի ունեցած ծրագրավորողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ Google-ը ներկայացրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը՝ Pixel Fold-ը՝ ԱՄՆ-ում 1799 դոլար մեկնարկային գնով:
Այս մասին գրում է tass.ru-ն:
Էկրանի չափ բացված վիճակում 7,6 դյույմ է, թարմացման արագությունը՝ 120 հց:
«Երբ այն բացվում է, այն մեր ամենաբարակ սմարթֆոնն է և շուկայում ամենաբարակ շրջվող հեռախոսը»,- ասել է ընկերության սարքերի բաժնի ղեկավար Ռիկ Օստերլոն:
Սմարթֆոնը համալրված է 48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով, ինչպես նաև 10,8 մեգապիքսելանոց երկու տեսախցիկով, որոնցից մեկն ունի հինգ անգամ օպտիկական խոշորացման հնարավորություն։
Նորույթը կթողարկվի 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և երկու ֆիզիկական պահեստավորման տարբերակներով՝ 256 և 512 ԳԲ։ Սմարթֆոնը համալրված է Tensor G2 պրոցեսորով։
Pixel Fold-ը հասանելի կլինի երկու գույնով՝ մուգ մոխրագույն և կանաչավուն: Սարքի քաշը 283 գ է։ Հեռախոսի վաճառքը կսկսվի հունիսին։