Հայտնի է Google-ում ամենաշատ որոնված մարզիկի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Google-ում ամենաշատ որոնված մարզիկն է պատմության մեջ:

Ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստը դարձել էր նաև Google-ում ամենահայտնի մարզիկը 2023 թվականի ընթացքում:

Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Իսպանիայի ու Իտալիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող ու «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր: 2023 թվականի ընթացքում նա 50 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:




Լրահոս