ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին դատավոր Պարգև Օհանյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ նախագահին: Մեզ հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ արդարադատության խորհրդի 12.10.2007թ-ի «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»ԱԽ-7-Ո-19 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ անվավեր ճանաչի ւ, ինչպես նաև վերջինիս լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ Նախագահի 15.10.2007թ-ի ՆՀ-242-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Քնար Մանուկյան