Կանադան փոխու՞մ է ծխելու դեմ պայքարը՝ տանելով վնասի նվազեցման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական filtermag.org-ը նշում է, որ Կանադան ամենայն հավանականությամբ սկսում է նահանջել ծխելու վնասի նվազեցման դեմ ուղղված ընդիմադիր դիրքից, ինչը կտրուկ հակասում է թմրամիջոցների հետ կապված նրա շատ այլ մոտեցումներին: Նախընտրելով ծխելու վնասի նվազեցման կիրառման միջոցերը՝ Կանադան կմիանա նույն մոտեցմամբ երկրների փոքր կոալիցիային։

Դա հիանալի նորություն կլինի ծխող կանադացիների և երկրի ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար:

Կանադան որպես առաջատար երկիր հանդես է գալիս այլ թմրանյութերի վնասի նվազեցման գործում: Այս երկիրը առաջինն էր, որը բացեց Հյուսիսային Ամերիկայում թույլատրվելի թմրանյութերի անվտանգ սպառման վայրերը: Այս ուղղությամբ գործում են սահմանափակ անվտանգ սպառման ծրագրեր՝ օփիոիդներ օգտագործող մարդկանց համար: Իսկ 2018 թվականին այն դարձավ աշխարհում երկրորդ երկիրը, որը պաշտոնապես օրինականացրեց կանեփը։

Փետրվարին Health Canada-ի պաշտոնական կայքի «Վեյփինգը և ծխելուց հրաժարվելը» տարբերակով էջը աննկատելի թարմացվեց և շատ ավելի դրական դարձավ, քան նախկինում էր:

Կանադայի առողջապահության նախարարության մոտեցումը կայանում էր նրանում, որ արգելելվի վեյփերում գրավիչ համերի օգտագործումը:

Արդարցումները խիստ հակասական համոզմունքն էր, որ համերը (արոմատիզատորները) խրախուսում են երիտասարդներին վեյփ օգտագործել, և այն գաղափարը, որը հերքվում է բնակչության մակարդակի տվյալներով, որ վեյփինգը հանդիսանում է կամուրջ սիգարետ ծխելու համար։

Իրականում, մեծահասակների մեծամասնությունը, ովքեր սիգարետի փոխարեն անցնում են վեյփերի, գտնում են, որ ոչ ծխախոտային համերը օգտակար են կամ նույնիսկ կրիտակական կարևոր են վնասը նվազեցնելու համար: 2021 թվականին Կանադայի ծխախոտային և վեյփերի արտադրանքի մասին օրենքի (TVPA), ծխախոտի հետ կապված պարտադիր օրենսդրական վերանայման վերաբերյալ հանրային խորհրդակցությունները ճնշող մեծամասնությամբ բացասական էին և կենտրոնացած էին վեյփինգի (գոլորշիացման) չապացուցված բացասական կողմերի վրա: Սակայն փետրվարին Կանադայի առողջապահության նախարարության պաշտոնական վեբ կայքը՝ Health Canada-ի «Vaping and quitting smoking» վեբ էջը աննկատ թարմացվեց՝ շատ ավելի դրական, քան նախկինում, վեյփերի
վերաբերյալ որպես ծխելուց հրաժարվելու միջոց: Մարդկանց այժմ առանց այլ մտքերի խորհուրդ են տալիս , որ նիկոտին պարունակող վեյփին ամբողջական անցումը ավելի քիչ վնասակար է, քան սիգարետ ծխելը շարունակելը:

Բացի այդ, կայքի էջում հաղորդվում է, որ ստացված տվյալները ապացուցում են, որ ծխելուց հրաժարվելու գործում, վեյփերի օգտագործումը ոչ մի անցանկալի ուանբարենպաստ ազդեցություն չունեն․ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վեյփի նիկոտինը կարող է օգնել ավելի շատ մարդկանց թողնել ծխելը, քան նիկոտինի փոխարինող թերապիան (NRT) կամ պարզապես խորհրդատվությունը»։

Վերջին նախագծում, որը հրապարակվել է 2023 թվականի մարտի 10-ին, չի նշվում վեյփերի համերի սահմանափակման քաղաքականություն։

Ավելին, արոմատիզատորների արգելքի սպառնալիքը կարծես թե աստիճանաբար բացառվում է: Երկու տարի առաջ Կանադայի Առողջապահության նախարարության նախագծում ասվում էր վեյփերի համի սահմանափակումների ավարտական փուլը կարգավորելու մասին: Այժմ մարտի 10-ին թողարկված վերջին նախագծում ընդհանրապես չի նշվում համի սահմանափակման քաղաքականության մասին:

Այս զարգացումները հանրագումարում ենթադրում են, որ Կանադայի Առողջապահության նախարարության քաղաքականությունը վեյփինգի նկատմամբ կարող է ավելի շատ առաջադեմ դառնալ հիմնվելով փաստացի կերպով տվյալների վրա ու դրանով նմանվել օրինակ Միացյալ Թագավորության և Նոր Զելանդիայի առաջադեմ, ապացույցների վրա հիմնված դիրքորոշմանը, այլ ոչ թե թշնամական ու հակազդեցիկ կանոններին, որոնք ընդունված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում

Այս տեղաշարժը հաստատող ապացույցների պակաս չկա: Հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ ծխելուց հրաժարվելու համար վեյփինգը (այլընտրանքները) ավելի արդյունավետ է, քան նիկոտիինի փոխարինման թերապիան, ինչն էլ արտացոլված է Կանադայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքի թարմացված ուղեցույցներում:

Տվյալները ցույց են տալիս նաև, որ համային հավելումների առկայությունը խանգարում է մարդկանց վերադառնալ ծխելուն։ Ճաշակի տաբուներից խուսափելը պարզապես կյանքեր է փրկում:

Մեծ Բրիտանիայում և Նոր Զելանդիայում վեյփինգը լայնորեն տարածվում է որպես ծխելը թողնելու միջոց, և Միացյալ Թագավորության Առողջապահության Ազգային ծառայությունը նույնիսկ քննարկում է դրանք դեղատոմսով հասանելի դարձնելու առաջարկները, բացի սուպերմարկետներում և այլ խանութներում լայնորեն հասանելի լինելուց: Բժիշկների թագավորական քոլեջը հանդես է գալիս «էլեկտրոնային սիգարետի լայն տարածումը՝ որպես ծխելու փոխարինող միջոց» տարբերակի օգտին: Միշտ հակասություն է եղել այն տրամաբանությանը, որ այլ դեղամիջոցների վնասի նվազեցման ջատագով բաժինը պետք է դեմ լինի նիկոտինին:

Մի քանի տարի առաջ Կանադան համարվում էր նաև ծխելու վնասակարության նվազեցման ճանաչման առաջատար: Բայց երկրի վերջին կարգավորիչ ծրագիրը, որը ձևավորվել է վեյփինգի դեմ ֆանատիկոսների ճնշման հետևանքով, սպառնում էր հրաժարվել ձեռք բերված ամեն ինչից: Տրամաբանությանը, միշտ հակասական է եղել, այն, որ պետական ​​գերատեսչությունը, որը պաշտպանում է այլ թմրամիջոցների վնասի նվազեցումը, պետք է դեմ լինի նիկոտինին:

Կանադայում փոփոխությունների հեռանկարը կարող է ունենալ նաև միջազգային հետևանքներ՝ օգնելով ազդել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների քաղաքականության վրա, որտեղ ապրում է աշխարհի 1,1 միլիարդ ծխողների 80 տոկոսը:

Այժմ պետք է հուսալ, որ Կանադան նույնպես կստեղծի նորմատիվա-իրավական կարգավորող մատչելի բազա վեյփերի համար, որը նախատեսված է ծխող խմբերի շրջանում սովորությունից հրաժարվելը մինիմալի հասցնելու համար:

Կանադան կարող է և պետք է լինի համաշխարհային առաջատարը ծխելու հետևանքով մահացության և հիվանդությունների կրճատման հարցում:




Լրահոս