ՔՊ-ականների գործուղումները շարունակվում են. այս անգամ էլ կմեկնեն Ռումինիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մայիսի 28-31-ը աշխատանքային այցով կգործուղվի Բուխարեստ (Ռումինիա):

Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Թե ի՞նչ օրակարգով է գործուղումը, կամ ի՞նչ հանդիպումներ են ունենալու ՔՊ-ականները Ռումինիայում՝ հայտնի չէ:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը կհոգա պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս